Բացեք Play-ը ձեր հեռախոսում և համոզվեք, որ «Հավելվածներ» բաժնում եք։ Բացեք «Կատեգորիաներ» ներդիրը, ապա ընտրեք «Թվատախտակներ» կետը։ Այստեղ կարող եք դիտարկել տարբեր հավաքածուներ, օր․՝ մինիմալիստական, գեղարվեստական և այլն։
Կարող եք նաև թվատախտակներ որոնել «ժամանակակից» կամ «կենդանակերպ» հիմնաբառերով, այնուհետև որոնման տողի ներքևում «Այս սարքը» տարբերակից անցնել ձեր ժամացույցին և կիրառել թվատախտակի զտիչը։ Զտեք արդյունքներն ըստ գնահատականի, պրեմիում (վճարովի) կամ անվճար կարգավիճակի և այլ չափանիշների։
Նախընտրում եք դիտարկել ձեր ժամացույցո՞ւմ։ Բացեք Play-ը ձեր ժամացույցում և հպեք խոշորացույցին։ Այնուհետև ձեր հարցման մեջ ներառեք «թվատախտակ» բառը կամ որոնման տողի տակ հպեք «Թվատախտակներ»։ Թվատախտակն ընտրելուց հետո ներբեռնեք այն անմիջապես ձեր ժամացույցում։